▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Հայկ Մարությանին

Հարգելի Հայկ Մարության, կարգին սքեչ -շոուի գրեթե բոլոր թողարկումներն անցնում են թույլատրելիի սահմանները,այդ հաղորդումը ուղղակի ազդում է երեխաների հոգեբանության վրա:Անթույլատրելի է հեռարձակել հումորային այդ շոու ծրագիրը,որը պարունակում է միայն սանձարձակություն:Արդյոք կարելի է ամեն թողարկման ընթացքում հումոր անել սեքսի մասին,անել փողոցային արտահայտություններ,մլեմ, դոմփեմ..............էլ չգիտեմ ինչ:Ախր չի կարելի,վերջապես երեխաները նույնպես նայում են այդ շոուն:

Անչափ հարգելով Ձեզ,խնդրում եմ ուղղակի՝ բարձրացրեք Ձեր շոուի որակը: Մլել,դոմփել և այլ այլանդակ արտահայտություններով չի կարելի եթեր մտնել:Հույս ունեմ այլևս չեն լինի նմանատիպ արտահայտություններ,քանի որ վստահ եմ,որ Ձեզ ևս հուզում է մեր մատաղ սերնդի դաստիարակության հարցը, Դուք էլ հստակ գիտակցում եք,որ կարգին սքեչ շոուն ունի մեծ լսարան հատկապես՝երեխաների և դեռահասների շրջանում և նմանատիպ արտահայտությունները վատ են ազդում երեխաների հոգեբանության վրա:

 

Արամ Դավթյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին