▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա հալալ չի՞ հայերին…

Էս իտալացիներն էլ են աշխարհի մասշտաբով դեմք, հա։ Ապրում եք Ամերիկայում՝ նորմալ ամերիկացու պես ապրեք, էլի, ինչի՞ եք ամեն ինչում ձեզ ցույց տալիս։ Ուր գնան՝ իրենց սպագետտին ու ռավիոլին են ուտում (ուտելուց՝ զզվցնում են, թե ինչն ա ճիշտ սարքած, ինչը՝ սխալ), ամեն գինի չեն խմում, անպայման Valpolicella կամ Bardolino պիտի լինի, վերջում հինգ հատ շաքարը մեջը լցրած Lavazza էսպրեսսո են քաշում գլուխները, կաստում-շալվարը Valentino-ից են առնում (կարան, չէ, ասենք Armani առնեն, բայց չէ, պալոժ չի), Maserati են քշում (բայց ուզում են Lamborghini առնեն), Bugatti-ի քշողներին ասում են ֆրանսիացիներին ծախված ազգի դավաճան (ՀՀԿ-ական, էլի), Պավարոտտիից բացի ուրիշ բան չեն լսում ու սաղ մյուս ազգերին ասում են Nazista!! Թե ասա էսքանից հետո՝ դուք խի՞ եք ամերիկայում ապրում, արա…
Բա հալալ չի՞ հայերին… Միշտ կարոտախտի նոպայի մեջ, գլուխները կախ, Գլենդելի չըթռի խանութից մատնաքաշ ու շշով մածուն են առնում, իրենց մի թիքա դոլմի թուփը կամ բաստուրմի չամանն են ուտում, իրանց համար անշառ՝ դաշնակ-հնչակ կամ բժիշկ-բժիշկ են խաղում են խաղում, իրանց դոդ-դոդ՝ armenian tv-ներն են նայում, մարդու վնաս չեն տալիս… 
Որ լիներ՝ իրենց համեստ ԵՐԱԶ-ները կքշեին, զիբիլ Toyota-ներին ու Nissan-ներն փող չէին տա…
Սիրում եմ համեստ ազգերին, շատ եմ սիրում…

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին