▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա չասե՞ն` գնանք Գառնիում մի-մի թաս բան խմենք...

էս իտալացիները շատ «տգետ են», արվեստից «բան չեն հասկանում», որովհետև, որ գնում ես Պոմպեյ, որտեղ մի ժամում չես կարող պտտվել, մեկ ամբողջ օր է հարկավոր, Պոմպեյի պարիսպներից ներս ոչինչ չի վաճառվում, միայն գրականություն, մի սրճարան էլ չկա, որ մարդիկ նստեն, սուրճ խմեն-ծխեն, ժամանակ անցկացնեն....ընդամենը մի թաքնված վայր կա, որտեղ կարող ես արագ ուզածդ վերցնել, տեղում սուրճտ խմես, աղբը թափես ու դուրս գաս, ու ժամանակդ սահմանափակ է.... հեչ չեն մտածում զբոսաշրջիկների մասին... այ այ այ այ.... իսկ պարիսպներից դուրս` ռեստորաններ ու սրճարաններ-ինչքան ուզես: Կեցցե մեր մշակ նախ-ը, որ մտածում է մեր մշակույթի մասին, սրճարան է բացում արգելված վայրում, Գառնին շրջելու համար 40 րոպեն բավական է, իսկ պարիսպներից դուրս` հիանալի տեղեր կան, որոնք համահունչ են ու թաքնված և չեն խանգարում, որտեղ մեր տուրիստները միշտ հրաշալի ժամանակ կարող են անցկացնել, բայց չէէէէէէ, բա չասեն- գնանք մի հատ Գառնիում լավ ժամանակ անցկացնենք, մի-մի թաս բան խմենք ?

Լուսինե Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին