AzTV-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել Բաքվում գերության մեջ գտնվող գեներալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AzTV-ն հարցազրույց է վերցրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից:
Հեռուստաալիքը հրապարակել է հարցազրույցների տեսաանոնսները:
Ինչպես պարզ է դառնում AzTV-ի անոնսներից՝ հարցազրույցները հրապարակվելու են Արցախում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտման (որն Ադրբեջանն անվանում է հատուկ գործողություն) մասին պատմող ֆիլմի ընթացքում։
Այն կցուցադրվի մարտի 28-ին, ժամը 21:00-ին։
Հարցազրույցի անոնսը՝ Asekose.am-ի տելեգրամյանն ալիքում