▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնիվ չէ.Արամ Մանուկյանը՝ Ռուստամյանի հայտարարության մասին

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե դաշնակցական քաղբանտարկյալներից հետո Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել.  

«Անլուրջ, անպատասխանատու հայտարարություն է, քանի որ Մարտի 1-ից հետո առնվազն 140 քաղբանտարկյալ ենք ունեցել։ Մեղմ ասած՝ ազնիվ չէ բոլոր այն քաղբանտարկյալների նկատմամբ,  ովքեր  այսօր նստած են. Գևորգ Սաֆարյան, Շանթ Հարությունյան, Հայկ Կյուրեղյան  և ուրիշներ»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին