▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը Քիմից լավն է այնքանով, որ տաղանդավոր է...

Երբ սկսում են համեմատել Քարդաշյանին ու Ազնավուրին` թե ինչու են Քիմին աղուհացով դիմավորել, իսկ Շարլին համեմատաբար համեստ..

"Քարդաշյանը պոռնիկ է, ազգը խայտառակ արած, վառել է պետք դրան, օդանավակայանում լոլիկներով խփել, ամոթ է, ամոոոթ, լեգենդ Ազնավուրին այսպես չդիմավորեցին"... ասողներին պատասխան եմ ուզում գրել` Քիմը ապրել է Ամերիկայում, որտեղ սեքսը նախքան ամուսնություն ավելի քան նորմալ է, այստեղ է, որ "նորմալ չէ", բայց ով գիտի Քիմից շատ տղամարդ են ունեցել, ուղղակի թաքուն, որ մարդ բան չիմանա.. Ազնավուը Քիմից լավն է այնքանով, որ տաղանդավոր է` շատ տաղանդավոր.. Ոչ ավելին.. Չիր դառավ, նոր եկավ Հայաստան, հայրենասեր եմ է ասել.. Ազնավուրի աղջիկը իսլամ է ընդունել` մահմեդականի հետ ամուսնանալով ու կարծեմ չգիտի էլ, թե որտեղ է գտնվում Հայաստանը.. Քիմը իր հերթին ունենալով 25.000.000 ֆոլլոուեր միայն ինստագրամում, լինելով ցանկալի կին ողջ աշխարհում` չսպասեց իր 70ամյակին գա, այլ եկավ հիմա.. Հայտնի ամուսնու` ով կրկին միլլիոնից ավել ֆանատ ունի ու դստեր հետ` դստեր` ով այդքան փոքր լինելով արդեն Հայաստանում է, վերնաշապիկին էլ այդ անտեր բայց վսյո ժը Ցեղասպանության սիմվոլ անմոռուկով: Հալալ է Քիմին. Հարգում եմ.. այնքան հայ կա ամբողջ աշխարհում "չպոռնիկ", բայց մենակ Քիմն է եկել իր ընտանիքով, մենակ Քիմն է  Արմենիա հաշթեգով պոստեր անում կայքերում ու մենակ Քիմն է, որ եկել է այստեղ մինի ֆիլմ նկարի ապրիլի 24-ին նվիրված, որ Ամերիկայում ցուցադրվի.. Աղուհացնել է քիչ.. Ավելիին է արժանի.. հալալ է աղջկան....

Լյով Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին