Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքում հուշատախտակ է տեղադրվել՝ նվիրված մեծանուն ֆրանսահային:
Ինչպես տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը, հուշատախտակը բացվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լե Պրենս հասցեում, որտեղ բնակվել է Ազնավուրյանների ընտանիքը ֆրանսիական քաղաք տեղափոխվելուց հետո և որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ երաժշտի հիշատակին:
«Փարիզը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը: Նա մեր քաղաքի սիրելի զավակն էր, այն քաղաքի, որը սիրում է բոլորին, ովքեր ժամանում են օտար երկրներից և իրենց հետ բերում հարստություններ ու պարզություն» »,- գրել է Իդալգոն: