▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգս մի տեսակ «սեքսուալ ազաբոչեննի ա»…

Որոշեցի ես էլ գրեմ գարնան զարթոնքի, զգացումների սրացման թեմաներով…Դատելով ընթերցվող, նախընտրած լրատվությունից, միշտ էլ զգացել եմ, որ ազգս մի տեսակ «սեքսուալ ազաբոչեննի ա»

Հետաքրքրված միայն էրոտիկայով, սեքսով, էրոգեն գոտիներով…Թվում է թե այսքանից հետո պետք է ծնելության կտրուկ աճ գրանցեինք, սակայն հավանաբար շփոթում են այդ էրոգեն գոտիները…
Ինչևէ, ամենակարդացված նյութերի վերնագրերը հիմք են տալիս մտածել, որ այլևս անհույս է լուրջ թեմաների շուրջ մեծ լսարան ակընկալել…«Լասինայով աղջիկները շատ սեքսուալ են», «Շատ գայթակղիչ և սեքսուալ կին կալանավորները», «Ցուցամոլ աղջիկները լավ տղու փայ չեն», «Սրանից վատ չի կարող լինել(էրոտիկ ֆոտոշարք)», «Ամենագեղեցիկ ոտքերի տիրուհիները», «Հարց սեքսոպաթոլոգին» և նման շատ ու շատ այլ «լուրջ» թեմաներ` մեր «աստղիկների» կեղտոտ սպիտակեղենով վերջացրած…
Չէ’, իրոք ազգիս հետ մի բան է կատարվում, անդառնալի, ցավալի, էրոտիկ…Հետո բողոքում են իրենց կյանքից: Արտասահմանցիները նայում են մեր քշած ավտոմեքենաների քանակությանն ու մակնիշներին, մեր հագուկապին` մազները տնկվում է գլխներին…Հիմա էլ սեքսն ու էրոտիկան…Սոված, կիսակուշտ, վատ ապրող ազգը սեքսի մասին այդքան չի մտածում…Մտածում է ինչ անի, ոնց անի, հայավարի ում խաբի, ում «քցի», ընտանիքը ինչպես պահի, երեխաներին ինչպես կերակրի, վերջապես ինքը կերակրվի…
Դա քիչ էր գարունը քաղաքական ուժերի վրա էլ է ազդել…Ահավոր մերձեցման կարիք են զգում, սկսել են զուգավորվել` երկուական, երեքական, հիմա էլ հրաշալի քառյակով` փաստորեն խմբակային…Երևի ինչ-որ մեկը կպել է դրանց էրոգեն զոնաներին...
Դա էլ քիչ էր` մշակել են ճանապարհային քարտեզ…Դե Արևմուտք կա, եվրոմեթոդներ…Խո պապական, ավանդական ձևերով չե՞ն մերձենալու...Ի՞նչ կասեն եվրոպացի բարեկամները...
Էս անտեր գարունն էլ շուտ վրա տվեց, միանգամից ու տաք…Նույնիսկ տարիքով մարդիկ էլ «ղզղնեցին» ու փորձեցին մերձենալ…Ախր այդ մերձեցողներից շատերը չգիտեն քարտեզն ինչ է, դուք էլ հիմա` ճանապարհային քարտեզ, ոչ ավել, ոչ պակաս…Այ մարդ մերձենում եք մերձեցեք, քարտեզով, հարայհրոցով, շախով-շուխով մերձենալս որն է?...Մեկ է ձեզ կարմիր խնձոր պետք չի, դուք բոլորդ վաղուց արդեն կույս չեք, ձեզ փթած խնձորներ է պետք արդեն…Թե Ծառուկյանի անցյալը կամ փողն է գրավել, որ խմբով ինքնամոռաց վրա եք տվել...
Հիմա կծնվեն ՀԱԿԲ-իկներ, ԲՀԱԿ-իկներ, ԴՀԱԿ-իկներ, մուտացված «ժառանգներ»…
Դաշնակներին` ՀՅԴ-ին, շատ էի հարգում, նրանք ինչի՞ ԴՀԱԿ դարձան, երևի դակվեցին...
Է~ գարուն, գարուն, ես ի՞նչ բերեցիր մեր գլխին...Վախենամ` գարունա ձյուն անի, սրանց կիրքը սառացնի…Կապրենք` կտեսնենք…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին