▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգիս մի մասի նենգության «պարպման օբյեկտը» Եսայի Ալթունյանն էր

Երևի երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ մարդկանց մեջ այսքան չարություն է կուտակվել: Այնպիսի տպավորություն է, կարծես թե մարդ են ման գալիս, որ իրենց հոգում կուտակված մաղձն ու զայրույթը թափեն նրա վրա ու հանգստանան: Ազգիս մի մասի նենգության <<պարպման օբյեկտը>> այսօր Եսայի Ալթունյանն էր: Օտար երկրում ծնված ու մեծացած այս երիտասարտը կիրթ է, դաստիարակված է, լավ երգիչ ու աշխատասեր մարդ է:

Ապրելով Ֆրանսիայում` մշտապես կապ է պահպանում Հայաստանի հետ, իր հնարավորությունների սահմաններում պայքարում է օտարներին` Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու հարցում:

Ու ինչպես ասում են` էս ամեն ինչը` հեչ, Կոնչիտայի ուսերին հայկական դրոշը գցելը` մեջ: Հանգիստ եղեք, հարգելիներս: Դրանով ո'չ մեր երկիրը կործանվեց, ո'չ մեր հողը պղծվեց, ոչ էլ աշխարհի առջև Հայաստանը խայտառակ եղավ` ինչպես դուք եք մտածում: Ու ընդհակառակը` Եսայիի արածը շատ լավ PR քայլ էր:

Եվս մի բան` երբ խոսում եք իսկական հայ տղու կերպարից ու վերջին կարգի հայհոյանքներ եք գրում նյութի մեկնաբանությունների բաժնում` լավ իմանալով, որ շատ հայ աղջիկներ ու կանայք կարող է կարդան ձեր գրածները` մի տեսակ ծիծաղելի եք դառնում: Հաջողություն եմ մաղթում Genealogy խմբին:

 

Կարեն Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին