Այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի 4–րդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
D դիվիզիոնի խմբերի կազմերը.
1-ին խումբ՝ Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորա
2-րդ խումբ՝ Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո
3-րդ խումբ՝ Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո
4-րդ խումբ՝ Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար