Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 30-ին, վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը դեմ քվեարկեց:
Փաստաթղթի նպատակն է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ:
Հիշեցնենք, որ համաձայնագրի վերաբերյալ հաճախ հնչել են քննադատական կարծիքներ, որոնց համաձայն` սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաև իր օդային տարածքն ու անվտանգությունը: