▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողին սպառնացողը ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից

iLur.am-ը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակից ներկայացած Կարինե Սարգսյանը ասել է, որ այն ժամանակ, երբ պետությունը՝ «Սփյուռքի նախարարությունը, դաշնակները, ոչ ոք սիրիահայ ընտանիքներին աշխատատեղ չի տրամադրում, Սամվել Ալեքսանյանը միանշանակ անխոսք նրանց աշխատանք է տրամադրում եւ ժամանակին վարձատրում է»:

Ավելի ուշ պարզեցինք, որ Կարինե Սարգսյանը աշխատում է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում, ընդ որում՝ նրա գործառույթներն այնքան էլ հստակ չեն. մեկ նա մոտենում է դրամարկղի մոտ կանգնած հաճախորդներին ու իր «բոնուս-քարտն» է առաջարկում, մեկ հրահանգում է ուղեկցել հատուկ հաճախորդներին, մեկ էլ զննում է կասկածելի հաճախորդների տոպրակները:

Ի դեպ, այս նույն կինն այսօր սպառնացել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին:

Մանրամասները՝ iLur.am-ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին