▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկներին օգնելու փոխարեն ճոխ կերուխում է կազմակերպում

Թերթում կկարդացի, որ գեներալ Մանվելը մի խուրձ հրավիրատոմսեր է բերել խորհրդարան ու երեկ իր օգնականները դրանք ակտիվորեն պատգամավորներին բաժանելիս են եղել: Առիթը Էջմիածքին քաղաքի տոնն է, որ հոկտեմբերի 8-ին է լինելու և ըստ տեղեկությունները, մեր վայ-զորավարը պատրաստվում ճոխ նշել տոնը պատգամավորների հետ, որի կուլմինացիան կլինի Վան ռեստորանային համալիրրում մեծ կերուխումը...
Արդյոք սա նույն այն գեներալ Մանվելը չէ՞ր, որ օրեր առաջ իր ցավն էր հաղորդում աղզատամարտիկների բարդ կացության առնչությամբ ու խոստանում ամեն ինչ անել, նրանց խնդիրները լուծելու համար... Մի կողմ թողնեմ արդեն մի անգամ նշածս հանգամանքը, որ մինչև տասնյակ ազատամարտիկներ մահանում են, որովհետև անգամ սովորական բուժման հնարավորություն չունեն, Մանվելը ամեն փռշտալուց հետո գնում է Ֆրանսիայում ստուգվելու, հիմա ի վերջո մարդ է, իսկ առողությունը ամենաթանկն է, կասեն ոմանք, բայց...
Մի՞թե Վան ռեստորանային համալիրներում զխտկվելու ու բողազները լցնելու փոխարեն Մանվելը ու իր նման օնդաճակատ հաստափորները չէին կարող այդ միջոցները տրամադրել ԳՈՆԵ մեկ ազատամարտիկի օգնելու համար, ով կյանքի ու մահվան շեմին է հայտնվել:
Իհարկե կարող էին, բայց իհարկե չեն անի, որովհետև ինչպիսի այսօրվա երկիրն է, այնպիսին էլ դրա «հերոսներն» են:

 

Գեղամ Ասլամազյան 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին