▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկներին մեծարելը միայն փողով չէ

Ազատամարտիկներին մեծարելը միայն փողով չէ: Առաջարկում եմ բոլոր այն տներում, որտեղ ապրել է զոհված ազատամարտիկ, 90-ականներում զոհված և զոհված զինվոր, լինի դա սեփական տուն թե ՝բնակելի շենք, փակցնել նրանց մեծ նկարները: Փակցնել ոչ թե սգո նկարներ,այլ՝նրանց հաղթական,լուսավոր դեմքերը ՝պետական խորհրդանիշերի ֆոնի վրա, որ գրված լինի վրան հերոսի անուն ազգանունը,ծննդյան և անմահանալու թվականները: Թող բոլորն անցնեն այդտեղով, տեսնեն նրանց,ճանաչեն անունները և դեմքը,թող իմանան,որ այս տանը առյուծ է ապրել: Այս հարցով պետք է զբաղվենք բոլորս՝ ՏԻՄ-երի, զինկոմիսարիատների,մոտակա զորամասերի,ԵԿՄ տարածքային բաժանմունքների օգնությամբ: Թող փոքրիկը հարցնի ծնողին, թե դա ում նկարն է և ճանաչի ,ոչ թե կիսամերկ արտասահմանցի աստղերին դեմքով և անունով իմանա:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին