▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրում

Այս տարվա հունվար ամսից սկսած, Դաշտային հրամանատարների խորհրդի որոշմամբ, պատերազմի մասնակից Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ազատամարտիկներով փորձում ենք դահլիճային համաժողով անցկացնել, որտեղ պատրաստվում ենք ներկայացնել Հայաստանը խորագույն ճգնաժամից դուրս բերելու և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացի մանրամասները:

Բոլոր մասնավոր կամ պետության իրավասության ներքո գտնվող դահլիճների ղեկավարները, սակայն, նախ համաձայնում են տրամադրել դահլիճը, ժամեր կամ օրեր անց, ավաղ, սարսափահար զանգահարում են մեզ, թե՝ հրահանգ են ստացել դահլիճ չտրամադրելու:

Արդեն 4 ամիս է պատմությունը կրկնվում է: Իշխանությունների կողմից դրսևորվող, այլևս նենգության հասնող այս երևույթը ևս մեկ անգամ փաստում է իշխանությունն անհապաղ ժողովրդին վերադարձնելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին:

Սա ազգային խայտառակություն է: Դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդի համար երիցս վտանգավոր է պետականությունը և անկախությունը վերականգնած զինվորներին դահլիճ չտրամադրելը:

Ելնելով վերոնշյալից՝ Դաշտային հրամանատարների խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց սույն թվականի ապրիլի 23-ին , ժամը 12:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Մենք՝ ազատամարտիկներով կորոշենք, թե որտեղ անցկացնել մեր ժողովը:

Դաշտային հրամանատարների խորհուրդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին