▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկների ակցիան ազդանշան է իշխանությանը

Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների թեման վերջին օրերին լրատվամիջոցների կողմից քննարկվող կարևորագույն հարցերից է: Անշուշտ դրական է, որ լրատվամիջոցներն այդքան կարևորում են ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրները, սակայն դրանք կարգավորելու և ազատամատիկների թեման օրակարգային դարձնելու համար անհրաժեշտ է այդ ամենին համալիր մոտեցում ցուցաբերել:
Ազատամարտիկների սոցիալ-կենցաղային հարցերը ունեն երևացող ու չերևացող հատվածներ և ցավոք, շատ ժամանակ, նրանց հետ կապված հարցերը քննարկվում ու վերլուծվում են մակերեսային մակարդակով:
Միաժամանակ պետք է փաստել, որ Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր պատերազմի հետ գրեթե առնչություն չեն ունեցել, սակայն պատերազմի մասնակցի փաստաթղթեր ունեն ու օգտվում են համապատասխան արտոնություններից: Սա խոսում է նրա մասին, որ ժամանակին պետական որոշ կառույցներ, տարբեր դրդապատճառներով, բառի բուն իմաստով, «գռդոն» են արել:
Ղարաբաղյան պատերազմում ներդրում ունեցած ցանկացած մարդ պետք է ըստ արժանվույն պետության կողմից գնահատվի, իսկ ազատամարտիկների ընտանիքները ապահովվեն կյանքի բարեկեցիկ պայմաններով: Միաժամանակ պետք է փաստել, որ զինվորականների կենսաթոշակների ու սոցիալական հատկացումների էական բարձրացում կարող է լինել միայն այն դեպքում, երբ դա թույլ կտա պետական բյուջեն: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ներկայիս բյուջեի շրջանակներում դժվար է էական բարելավում ակնկալել, սակայն դա որևէ ձևով չի արդարացնում ազատամարտիկների ու նախկին զինվորականներին հատկացվող գումարների չափը:
Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ՊՆ-ի կողմից հատկացվող տարբեր բնույթի օժանդակությունները ծավալային առումով աճում են, պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ անելիքները շատ են:
Նստացույցը՝ որպես բողոքի արտահայտման ձև, ընդունելի է, սակայն կարծում եմ, որ այս դեպքում, հարցերը լրիվ այլ տեղում են կարգավորվում, մանավանդ, որ պետությունը միշտ էլ բանակին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում:

Իսկ ամենակարևորը, այս ակցիան ազդանշան էր իշխանությանն՝ առ այն, որ ազատամարտիկների, ներկա կամ նախկին զինծառայողների նկատմամբ հոգատարությունը ոչ միայն պետք է մշտական լինի, այլ հնարավորության դեպքում նրանց հատկացվող աջակցություն պետք է էապես աճի:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

 Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հացադուլ սկսած ազատամարտիկներն այսօր երթով շարժվել են դեպի Կառավարության շենք:

 

Տեսանյութը` a1plus.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին