▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի լուսանկարը

Այս նկարը արված է Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմից է: Ֆիլմում պատմվում է Արցախյան ազատամարտի մի քանի հերոսների մասին, ներկայացվում նրանց ներկա կյանքը:

Կենտրոնում Հրաչյա Հարությունյանն է:

ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ազատամարտիկը իրեն հասանելիք պատիժը կրի ՀՀ-ում:

Լուսանկարը և գրառումը` Հայկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի մերձակայքում  երեխաներ տեղափոխող ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ,  ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  

Հորս ծաղրելուց առաջ քրքրեք արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը

 

Ֆեյսբուքյան օգտատերն ավելի ուշ պարզաբանում է ներկայացրել ու ներողություն խնդրել, քանի որ լուսանկարում ոչ թե Հրաչյա Հարությունյանն է, այլ՝ 1994թ-ին Մատաղիսում` մարտի դաշտում, զոհված Նորիկ Ղազարյանը:

Asekose.am-ը  ներողամտություն է հայցում ֆեյսբուքյան գրառումներից մեկը հիմք ընդունելով լուսանկարը կայքում տեղադրելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին