▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին:

Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր ազատ ոճայինները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ: Շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին՝ նրա ղեկավարությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ ունենալու համար»,- իր խոսքում նշել է նախարարը:

Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին