▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ և ինքնորոշված Հայաստան

ԱՄԿ (Ազգային Միացյալ Կուսակցություն) հիմնադիրներից՝ Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը ակտիվիստ չէ, նա այն արժանապատիվ մարդկանցից մեկն է, ով իր երկիրը ցանկանում է տեսնել ԱԶԱ՛Տ եւ ԻՆՔՆՈՐՈՇՎԱ՛Ծ: Նրան երեկ անօրեն առեւանգեցին, այլ ոչ թե բերման ենթարկեցին, ինչպես որ անօրեն գնդակահարեցին նրա հորը Ստեփան Զատիկյանին՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով Մոսկվայի մետրոյի պայթյունի համար: Սա հատուկ կազմակերպված էր, եւ համոզված եմ, որ մինչեւ մեր այնտեղ հասնելը նրանք արդեն նախապատրաստվել էին: Մենք ոչ մի ոստիկանի հետ չենք վիճել եւ ոչ մի օրենք չենք խախտել, այն, ինչ ասում է Օսիպյանը, հերյուրանք է: Եթե հատուկ քայլ չէ՞ր Վրեժի նկատմամբ կատարվածը, ապա ինչո՞ւ բոլոր նկարողների միջից նա հենց Վրեժին մոտեցավ եւ սկսեց սադրել: Իբրեւ, մեր ոստիկան կոչվածը չէր ճանաչում Վրեժին եւ նրա անունն էր հարցնում: Այսպիսի քայլերով մեր ոստիկանները ոչ թե մեզ են վատություն անում, այլ իրենց: Քանզի մեր պայքարը` ԱԶԱՏ եւ ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար, ոչ միայն մեզ համար է, այլեւ հենց այդ նույն ոստիկանների՝ նրանց երեխանների եւ նրանց հարազատների: Սիրելի ոստիկաններ՝, եթե դուք ցանկանում եք ձեր երեխայի ապագան տեսնել մոխրացած եւ ծխացող ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ապա շարունակեք նույն ոգով, իսկ եթե ոչ, ապա հրաժարվեք ձեր աշխատանքից, եւ դուք էլ պայքարեք ձեր երեխաների ապագայի համար: Լավ իմացե՛ք` այն, ինչ այսօր Ձձեզ խոսք են տալիս՝ այն պարգեւավճարները եւ կոչումները, վաղը իմպերիալիստների կողմից մեկ կրակոցով հօդս կցնդեն:  

ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՆԿԱԽ ԼԻՆԻ ՀԱՅՔԸ, ՈՐ ՈՉ ՄԻ ՀԱՅ Է՛Լ ՊԱՆԴՈՒԽՏ ՉԼԻՆԻ:

Աղբյուր` lulukyan.iportal.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին