«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ, այդ թվում՝ նաեւ Էջմիածին քաղաքում:
«ՉԻ» - Տիգրան Մուկուչյանը միանգամայն իրավացի է: Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու եւ միմյանց վրա կրակելու հարցում: Ավելին՝ պայքարը միանգամայն արդար էր, եւ ամեն ինչ շատ արդար ավարտ ունեցավ՝ ովքեր ուժեղ էին, տփեցին: Այսինքն այնպես չէ, որ կողմերից մեկը թփեց, բայց հաղթանակը շնորհեցին մյուս կողմին:
Եվ իհարկե՝ ամեն ինչ միանգամայն թափանցիկ էր: Ամեն ինչ տեղի էր ունենում օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առջեւ:
Հարց է ծագում՝ ժողովրդավարակա՞ն էին արդյոք ընտրությունները: Իհարկե: Էջմիածին քաղաքում թեկնածուների բանավեճը մեծ ժողովրդականություն էր վայելում, հատկապես եզրափակիչ մասը, որն ուղեկցվեց ծեծուջարդով ու կրակոցներով:
Այնպես որ՝ քաղաքակիրթ աշխարհը շատ բաներ ունի սովորելու մեզնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում