▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ, անկախ Հայաստան. ամեն բան սկսվում է նորից

Ռեժիմը հոգևարքի է մեջ է, համակարգում փտախտ է սկսվում...

 

--- ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ --- այս կարգախոսով սկսեցվեց և ուղղեկցվեց «ոչ թալանին» բողոքի հզոր ակցիան, քանզի նոր սերունդը սկսել է հասկանալ, որ թալանվում է երկիրը, ժողովրդի անկախությունը, իրենց ներկան ու ապագան:

--- Փողոցում պայքարողները երկրի իրական տերերն էն, իսկ պատուհաններից ծիկլակողները՝ ստրկատերերի ստրուկները: Փողոցում պայքարում է ազգային ինքնագիտակցությունը, ազատությունը, իսկ պատուհաններից ծիկլակողներին փողոց կհանի վրահաս սովը: Այնպես, որ վաղ, թե ուշ հայության այս երկու հատվածների շահերը համընկնելու են և նրանք հայտնվելու են նույն դաշտում:

--- Ռեժիմը հոգևարքի մեջ է, ճարահատյալ ցուցարարների դիմաց հանել է նաև իր «պահուստաֆոնդը», քաղաքացիական համազգեստով մենթերին և  նույնիսկ «օպեռտերտերներին», իր կամքից անկախ բացահայտելով, «վառելով» նրանց: Սա արդեն ակամա լյուստրացիա է:

--- Բաղրամյան փողոցի վրա, բազմաթիվ անգամ հարյուր հազարավոր բողոքավորներ տեսած և «հաջողությամբ նրանց տները ցրած» Նավթալինահոտ քաղաքական գործիչները չեն համարձակվում ինքնակազմակերպվող ակցիային մոտենալ, քանզի բնազդով զգում են, որ «ջոկող»,  խելացի երիտասարդ կազմակերպիչները կվռնդեն իրենց:

--- Ակցիան «լուսաբանող» «ազատություն» ռադիոկայանը, թե՛ փողոցից, թե՛ ստուդիայց համառորեն հրաժարվում և խնամքով թաքցնում է պայքարի գլխավոր՝ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսը: Ազատ աշխարհի փողերով ֆինանսավորվող սույն ռադիոկայանի հայկական բաժինը,  անձամբ նրա տնորեն Հրայր Թամրազայնն ու իր նանարները համառորեն և «սկզբունքորեն» շարունակում են հրաժարվել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը հնչեցնել:

--- Ժողովուրդը սկսում է ինքնակազմակերպվել ամբողջ հանրապետությունով մեկ: Խունտան շփոթված է, քանի, որ սկսել է լրջով հասկանալ, որ այս ամենը իր վերջի սկիզբն է լինելու:

--- Բազմամիլիոն հայկական Սփյուռքը շարունակում է լռել ու թաքնվել իր տաքուկ անկյուններում: Տեղական մանկլավիկները նույնպես վախեցած ու շփոթված են և «հայրենի իշխանություններից» ոչ պակաս հասկանում են իրենց գլխի գալիքը:

 

Հ.Գ.

Հարգելի ընկերներ, հարկավոր է ակտիվորեն ոտքի հանել սփյուռքահայությանը, հայրենիքի օրինալով հաղթահարել վախի մթնոլորտը, որի ստեղծողները բոլոր լծակների վրա նստած սփյուռքի ջոջերն էն: Մոտեցեք պայքարի կազմակերպիչներին, հուշեք որպեսզի կոչերով դիմեն նաև Սփյռւոքին, Հայաստանը նաև իրենց հայրենիքն է, փրկությունը նաև իրենց փրկությունն է: Օգտագործեք նաև ֆեյսբուքը սփյուռքի ձեր ընկերներին եղածը հասցնելու և պայքարին ներգրավելու համար...


Արմեն Զատիկյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին