Տեղեկացրել էինք, որ այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, մեկնարկած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը հետաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 18-ը:
Իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց նիստի վերաբերյալ՝ ասելով.
«Սկզբում թույլ չէին տալիս, որ մեր մեքենան մոտենա ռազմաբազային, բայց կարճ ժամանակում խնդիրը լուծվեց, ինչ վերաբերում է դահլիճի պայմաններին, ապա դրանք ուղղակի անընդունելի են: Ամենագլխավորը, որ նկատեցի, դա դատավորի անկախության բացակայությունն էր, որովհետև այստեղ զգացվում է ռուսական կողմի շունչը: Դատավորն ինքնուրույն որոշումներ չէր կարողանում կայացնել: Կաշկանդված էր նույնիսկ սեղան-աթոռ պահանջելիս:Հարց է՝ ինչպե՞ս նա կարող է կարևոր այս գործով դատական ակտ կայացնել: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի գործը քննվի ՀՀ դատարանում»:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ մենք պետք է գանք ռուսական ռազմաբազայի դուռը.գերի՞ ենք.Ավետիսյանների հարազատները վրդովված են