▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես կոչված «հայտնիներից» հատկապես ով չի մասնակցելու ընդդիմության հանրահավաքին

Դեռ երկու օր կա ու կարելի է, որ իշխանական կամ իշխանամետ լրատվամիջոցները սկսեն հարցնել, թե այսպես կոչված "հայտնիներից" հատկապես ով ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ամսի տասի հանրահավաքին, կամ էլ նույն իշխանական կամ իշխանամետ ֆեյսբուքյան ու մյուս ցանցերի իրական ու ֆեյք օգտատերերը կազմակերպեն ֆլեշմոբներ "ԵՍ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ, ԻՍԿ ԴՈՒ" վերնագրով: 
Ասենք շատ հետաքրքիր կլինի իմանալ` Նունե Եսայանը նույն թուրքասեր սրտաբացությամբ մասնակցելու է, թե մարտի մեկից հետո ասած իր հայտնի խոսքերի բառապաշարն է "բրեյն-ռեմայնդ" անելու, "դե մարդ ես պետք կգա" տրամաբանությամբ, կամ Եվա Ռիվասը եթե մասնակցլի ծիծիկները փակ կմասնակցի, թե բաց կամ էլ հատուկ իշխանությունների պատվերով լրիվ մերկ կգա հայտնի հեքիաթի հերոսուհու նման միայն ձկան ուռկան վրան գցած:

Կարելի է նույնիսկ հարցնել, թե սփոփյալ Էմմին եթե մասնակցի մազերն էլ "Շամիրամի կախովի այգիներ" սանրվածք է անելու:

Վերջապես, "Ես Ավետն եմ Բարսեղյան"-ն էլ կարող է հատուկ հակահանրահավաքային մի հատ երգ գրի ոտքի վրա ու "աստղաբույլով" տեսահոլովակ նկարվեն, ինչու չէ:

Չէ որ այս իշխանությունները նաև նրանց համար է կերակրատաշտ ապահովում:

 

Ազատ Մարդ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին