▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը՝ զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր.

Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։

Ես ներողություն խնդրեցի սխալի համար, ինքս ինձ ուղղեցի եւ ավելացրի. «Հայաստանի համար 2000 տարի այսկողմ, 2000 տարի այնկողմ՝ իրականում մեծ սխալ չէ»։

Զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին եւ տպավորվեցին։)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին