▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր նշանավոր օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր նշանավոր օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1958թ. օգոստոսի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժնում: 1982-83թթ հանդես է եկել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական բազմաթիվ քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆլի դերի համար հատուկ մրցանակի է արժանացել: 2002-2005թթ. մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին