▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր երեկոյան հեռուստադիտողները իմանալու են, թե ինչից կարող է մահանալ Անի Երանյա՞նը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Արդեն մի քանի օր է համացանցում շրջում է այսօր կայանալիք “Վեցերերդ զգայարան” հաղորդաշարի թրեյլերը: Դա մինագամայն նորմալ է, քանի որ հաղորդաշարը խնդիր ունի ներգրավել հնարավորինս շատ հեռուստադիտողներ և ամեն անգամ ներկայացնում է փոքրիկ անոնս հերթական հաղորդաշարի մասին: Սակայն այն վերնագիրը, որով սկսեց շրջանառվել այդ անոնսը, ուղղակի աբսուրդ է հիշեցնում. “Անի Երանյանը կմահանա, եթե այսպես շարունակի”: 
Հասկանալի է, որ կայքն էլ իր խնդիրը ունի. Ընթերցողներ է ներգրավվում, բայց որքանով է կոռեկտ երիասարդ աղջիկ-դերասանուհու մասին նման վերանգրով նյութ ստեղծել և այն շրջանառել համցանցում: Անձամբ ես Անի Երանյանի փոխարեն ոչ միայն կբարկանայի, այլ նաև կպահանջեի հեռացնել նման վերնագիրը: 
Իսկ առիթը եղել է այն, որ ինչ-որ մի կախարդ-էքստրասենսի մտքով անցել է օդից նման եզրահանգում կամ կանխագուշակում անել: Ստացվում է այնպես, որ այսօր բոլորը նայելու են “Վեցերորդր զգայարան” հաղորդաշարը ոչ թե նրա համար, որ սիրում են այն նայել, կամ դրա հյուրը ԱՆի Երանյանն է, այլ զուտ նրա համար, որպեսզի իմանան, թե ինչպես շարունակելու կամ ինչի պատճառով կարող է մահանալ Անի Երանյանը: Եվ դա շնորհիվ այսօրվա էլեկտրոնային կայքերի: Իրոք, համաձայնվեք, որ աբսուրդ է և կոռետկտության տարրական նորմերը խախտող աբսուրդ:

Նախշուն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին