Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում, այսօր, Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, ով առաջին տուրից հետո գլխավորում է աղյուսակը:
Հիշեցնենք, որ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսելով Լևոն Արոնյանի մասին, ասել է հետևյալը. Ակնհայտ է, որ իմ ցանկությունն այն է, որպեսզի Լևոն Արոնյանը հաղթի այս մրցաշարում և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ նաև օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար և կարծում եմ, որ իր համար սա լավագույն հնարավորությունն է:
Խոսելով Շախմատի Հայաստանի հավաքականի սերնդափոխության մասին՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ խնդիրն ակտուալ չէ, սակայն նաև նշել է. Այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լևոն Արոնյանին, սակայն ովքեր ունենան աշխատասիրություն, կարող են շար մեջ բարձունքների հասնել: