Դերասան Սերգեյ Դանիելյանը իր՝ «Ավելի լուրջ քան երբևէ» շարքի հերթական թողարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցուպատասխանին․ «Ամիսը մեկ, կամ երկու ամիսը մեկ դուրս ա գալիս ու գնա՜ց․ ժամերով խոսում, խոսում, էս անգամ քաղաքացիների հետ էր, յանի թե իրան զանգում են, ինքն էլ պատասխանում ա»։ Խոսելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանի պատասխանի մասին, Դանիելյանը նշել է․ «Ասում է՝ ՀԱՊԿ-ի հետ կապված որոշումներում առաջնորդվելու ենք ՀՀ պետական շահերով։ Այսինքն՝ ՀՀ շահերից ա՝ դեռ մնալ էդ իդիոտների ու դաունների կլուբում։ Այ որ ասի՝ էդքան ասում ենք, էդքան երեսներին խփում ենք, չենք գնում նիստերին, բայց գիտե՞ք ինչ, որ հենց հիմա դուրս գանք, կարող ա խնդիրներ լինեն, սա կհասկանամ, կասեմ՝ վարչապետը պատասխանեց, բայց չէ՜, կռուտիտներ, կռուտիտներ․․․ լավ էլի՜»։ |
Դիտեք նաև՝ |