▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս խայտառակ իրավիճակը Շենգավիթում է». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այս խայտառակ իրավիճակը արդեն երկու ամիս է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 66 հասցեում է։
Կոյուղու ջրի արտահոսքի հետևանքով բնակիչները հայտնվել են տհաճ իրավիճակում՝ ամեն օր ստիպված լինելով շնչելու գարշահոտը։
Բնակիչների բազմաթիվ նամակները ուղղված Երևանի քաղաքապետարանին, Վեոլիա Ջուր/Veolia Armenia ընկերությանը, համատիրությանը, մնում են անպատասխան։
Մինչդեռ, խնդիրը հրատապ է, անհրաժեշտ է սեղմ ժամկետներում փոխել խողովակները։
Այս իրավիճակի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն ու քաղաքային իշխանություններն են, որոնք, փաստացի, անգործություն են ցուցաբերում։
Անպայման անդառնալի կորուստնե՞ր պետք է լինեն, խոլերա՞ պետք է տարածվի, որ քայլեր ձեռնարկեք։
Շոուներ բեմադրելու փոխարեն գործի՛ անցեք և շտկե՛ք այս հակահիգիենիկ իրավիճակը։
Վեոլիա Ջուր/Veolia Armenia
Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality
Շենգավիթ վարչական շրջան
ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱԺԻՆ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին