BlogNews.am-ը գրում է, որ սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նոր ֆոտոշարք է արել: 2013 թվականին ամուսնացած Նառան անկեղծացել է, որ արդեն մտածում է մայրանալու մասին։
«Թեև ես ու Հովոն ամուսնացանք 13 տարի ընկերություն անելուց հետո, չէի ցանկանում միանգամից երեխա ոունենալ։ Դա շատ մեծ պատասխանատվություն է. երբ որոշում ես երեխա ունենալ, պետք է պատրաստ լինես նրան ապահովել և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես, պետք է կարողանաս լավ դաստիարակել նրան ու ճիշտ ուղու վրա դնել։ Երեխա ունենալը միայն փոքր երեխային սիրելով չի սահմանափակվում»,- ասել է Նառան ու հավելել, որ ոմանք դրան պատրաստ են 16 տարեկանում, ոմանք 40-ում էլ պատրաստ չեն։
«Ես արդեն պատրաստ եմ մայր դատնալ ու այս տարի մայրանալու եմ։) Դեռ հղի չեմ, բայց Աստծո կամքով, այս տարի արդեն կունենամ այդ նորությունը»,-նշել է դերասանուհին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում