Բրազիլական Սան Պաուլու քաղաքում մեկնարկած ամենամյա դիմակահանդեսի շրջանակում Rosas de Ouroսամբայի դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին: Շոուն մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ, ինչին հաջորդել է հայկական դրոշի գույներով կռունկի «ելույթը»՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածնունդը:
Դպրոցի կազմակերպած շոուն կոչվել է «Viva Hayastan»: Այն բաղկացած է եղել հինգ թեմայից՝ «Դրախտն Արարատի հովիտներում», քրիստոնեություն, հայկական հերոսներ, մշակույթ և «Մայր Հայաստան»: