Գաղտնիք չէ, որ Հայաստանում օրեցօր ավելանում են կրոնական կազմակերպությունների և դրանց հետևորդների թիվը: Շատերի գնահատմամբ, աղանդավորությունը բացառապես ուղղված է հայ առաքելական եկեղեցու հիմքերը թուլացնելու, հետևաբար նաև՝ հավատացյալ հայ ժողովրդի դեմ: Հայտնի է նաև, որ աղանդավորական կառույցները մեծ աջակցություն են ստանում հենց դրսի կազմակերպությունների կողմից: Հայաստանում տարածված ամենավտանգավոր աղանդների, մարդկանց` աղանդավոր դառնալու շարժառիթների և այլ հարցերի շուրջ, Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի հետ: Ի դեպ, Ալեքսանդր Ամարյանը նաև ուշագրավ հայտարարություն է անում, ըստ որի` վերջին 20-25 օրվա ընթացքում Հայաստանում տարբեր առիթներով այցելել են խարիզմատ աղանդների ղեկավարները, որոնք, իրականում, ըստ ասեկոսեների, Հայաստանում գունավոր հեղափոխություն են նախապատրաստում՝ ուկրաինական սցենարով:
Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet