MediaMall.am-ը, գրելով, որ երգիչ-երգչուհիների՝ օտար լեզուներ չտիրապետելու մասին համացանցում բազմիցս գրվել է ու նշելով, որ երկարատև, բուռն քննարկման արժանացավ Յուրմալայում լրագրողի հետ հարցազրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանի ռուսերեն իմացության մակարդակն, անդրադարձել է երգչուհի Օլգա Այվազյանի մի գրառմանը: Մարդը, չգիտես ինչու, որոշել է իր հոգու ներաշխարհը ֆեյսբուքում բացել ռուսերենով, սակայն ռուսաց լեզվին մակերեսային ծանոթություն իսկ ունեցող ցանկացած մարդու մտահորիզոնը ջարդուփշուր է լինում, երբ ներխուժում է Օլգա Այվազյանի ռուսաֆիկացված ներաշխարհը: Մայրենի լեզվով արտահայտվելու փոխարեն երգչուհին գերադասել է արտահայտվել այնպիսի լղոզված ու անգրագետ ռուսերենով, որ ակամա երանի ես տալիս Սոնա Շահգելդյանի «ոսկեղենիկ» ռուսերենին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում: