«Կառավարության փոփոխությունը կապված չէր «Սասնա Ծռեր»-ի գործողությունների հետ: Այս Կառավարությունն ու նոր վարչապետը բացարձակ չեն համապատասխանում «Սասնա Ծռեր»-ի, և ընդհանրապես, շարժման առաջ քաշած խնդիրներին: Հակառակը, մենք համարում ենք, որ այս կառավարությունն ավելի շատ է գնում գաղութացող պետության ճանապարհով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով՝ «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը» նախատեսում է, որ Ռուսաստանի հետ կնքված բոլոր այն պայմանագրերը, որոնք ՀՀ շահերից չեն բխում, պետք է չեղարկվեն.
«Կդրվի նաև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու խնդիրը: Անհրաժեշտ է սերտացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Ռազմական համագործակցութուն պետք է հաստատվի Իրանի հետ»,-նշեց նա:
Անի Կարապետյան