▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կառավարությունը ավելի շուտ դոկտոր-պրոֆեսորների կառավարություն է.«ՀԺ»

«Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին նշանակումներից հետո շրջանառության մեջ մտավ տեխնոկրատների կառավարություն տերմինը։ Շատ հավանական է, որ հենց Կարապետյանը դա շրջանառության մեջ դրեց, որովհետև երևի կուզեր ձևավորել հենց այդպիսի կառավարություն։ Տեխնոկրատների կառավարություն, սակայն, չունեցանք։ Ընդհանրապես 18 հոգանոց կառավարության կազմի նույնիսկ կեսը Կարապետյանի առաջարկությամբ չնշանակվեց։ Խոսքը ընդամենը 5-6 նոր նախարարի մասին է, որոնցից միայն 3-ին կարելի է տեխնոկրատ կոչել։ Այս կառավարությունը ավելի շուտ դոկտոր-պրոֆեսորների կառավարություն է. 5 գիտությունների դոկտորով, 6 գիտությունների թեկնածուով, մեկ գիտական հայտնագործության հեղինակով։ Ունենք նաև մեկ մշակույթի վաստակավոր գործիչ, մեկ կոմերիտուհի և մեկ գեղեցկուհի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին