▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանազավթը ձեզ օգտագործեց և դեն նետեց, գոնե հիմա հասկացեք...

«Իշխանազավթն ունի կիրառվող մեկ բանաձև՝ մարդկանց օգտագործիր ու դեն նետիր, ու բանաձևը կիրառման որևէ բացառություն ու սահմանափակում չունի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Գոնե հիմա հասկացե՞լ եք՝ ո՞նց ձեզ օգտագործեց ու դեն նետեց: Ձեր վրա օրեցօր ավելացող ֆինանսական բեռը գնում է պարգևավճարների ֆոնդն ավելացնելուն: Էս վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգևատրումներն եմ հաշվել՝ գերազանցել է 5 մլրդ դրամը: Ու էս ամենն իրենք արեցին ամենակեղտոտ ձևով ձեզ խաբելով, ամենակեղտոտ մեթոդներով ձեզ օգտագործելով»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենին վերջ կա. «Վերջը լինելու է, երբ մենք սրանից ազատվենք. վստահեցնում եմ՝ դրանից հետո երկրի անվտանգային համակարգը վերականգնվելու է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին