Այս հայտարարագրմամբ մարդկանց ճնշում են, մուտք են գործում նրանց հաշիվներ ու ահաբեկում քաղաքացիներին․..Դարձյալ պիտի ժառանգենք երկիրը. Բագրատ Սրբազանի ուղերձը ժողովրդին
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը խոսել է համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին․ «Փորձում են ամբողջությամբ վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Թույլ չտալ մարդկանց սեփական փոքրիկ տարածքն ունենալ, ուզում են մուտք գործել բանկային հաշիվների, նյութական միջոցների մեջ, մխրճվելով՝ վերահսկողություն հաստատել, այսինքն՝ բոլոր առումներով բռնաճնշել»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ «բարեփոխումների» անվան ներքո ամեն օր առերեսվում ենք չարիքի հետ։ *** |
«Ես ուխտել եմ, որ տավուշյան արհավիրքը, որը վերաբերում է ամբողջ ՀՀ-ին, պիտի դառնա չարիքի իշխանության գերեզմանափորը»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ առաքելությունը շարունակելու են մինչև վերջ։ «Ինչքան էլ չարիքի ահաբեկչական տեղեկատվական արշավը լինի մեր դեմ, իմ անձի դեմ, ոչ մի արժեք չունի այն արդարության ու ճշմարտության համար պայքարում, որին մենք լծված ենք»,- նշել է նա։ «Այո՛, մենք դուրս ենք գալու հրապարակներ, լինելու ենք փողոցներում, ամեն տեղ, որտեղ պահանջված է, որովհետև դա անհրաժեշտություն է։ Մի փոքր ժամանակ ևս ու իրականացնելու ենք այդ անհրաժեշտությունը։ Ինչ կերպով, ինչ եղանակով, կիմանաք»,- հավելել է Սրբազանը։ |