▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս երգը տարբերվում է իմ շատ գործընկերների և ընկերների արած աշխատանքներից. Սոֆի Մխեյան

Երեկ երեկոյան համացանցում անսպասելի կերպով հայտնվեց Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Моя игрушка»: Երգի և տեսահոլովակի կադրերի հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ մոնտաժային աշխատանքներն արվել են Eskiz studio-ում: Asekose.am-ի թղթակիցն այս առիթով կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու երգի և տեսահոլովակի ստեղծման բոլոր մանրամասները:

Մեզ հետ զրույցում Սոֆի Մխեյանը պատմեց, որ Նիկ Եգիբյանի մոտ մեկ այլ երգի ձայնագրման ժամանակ է լսել տվյալ ստեղծագորությունը, հավանել է և որոշել կատարել այն:

«Անկեղծ ասած երգը շատ դուրս եկավ, որովհետև պարզ էր, թեթև, ոչ մի հատուկ բան չկար մտածված և ինքս, պահը չկորցնելով, որոշեցի Նիկին առաջարկել, որպեսզի երգեմ այս երգը: Պետք է նշեմ, որ Նիկը շատ զարմացավ, բայց և համաձայնվեց,-  նշեց Սոֆի Մխեյանը:

Ըստ երգչուհու խոսքերի՝ երգն ի սկզբանե գրված է եղել հենց ռուսերեն լեզվով և Սոֆիի որոշմամբ՝ ոչ մի փոփոխության չի ենթարկվել:

«Հենց այդ օրը և հենց այդ պահին, որպես փորձարկման պես մի բան, սկսեցինք աշխատել այդ այդ ստեղծագործության վրա, իսկ հետո էլ, ոչ մի ավելորդ ջանք չգործադրելով,  փորձեցինք այն ներկայացնել հանդիսատեսին՝ ստեղծելով ինչ-որ ինտրիգային իրավիճակ,- ասաց երգչուհին:

Ինչպես նշում է Սոֆի Մխեյանը,  ի սկզբանե որոշված է եղել, որպեսզի տեսահոլովակում նրա դեմքը, աչքերը, ամգամ անունը չնշվի, սակայն մի շարք հանգամանքներից ելնելով, այնուամենայնիվ, որոշում է կայացվել, ինչպես նախորդ տեսահոլովակներում, այնպես էլ՝ այստեղ, աշխատանքը ներկայացնել Սոֆի Մխեյան անուն ազգանունով:

«Մենք ցանկություն ունեինք չբարձրաձայնելու, թե ով է երգչուհին՝ մարդկանց մոտ հետաքրքություն մտցնելու նպատակով: Ցանկություն ունեինք, որպեսզի հանությունը որոշեր՝ ով է կատարում այդ երգը: Սակայն հետագայում այնպես ստացվեց, որ անիմաստ էր այդ ամենը թաքցնելը և միանգամից որոշեցինք այդ ամենը շատ պարզ և թեթև ներկայացնել: Իմ կարծիքով սա հետաքրքիր փորձարկում էր, որն արված էր առանց բարդությունների,- իր խոսքում նշեց Սոֆին:

Այն հարցին՝ արդյո՞ք ստացված է համարում տվյալ փորձարկումը և արդյո՞ք այն արդարացրեց իր սպասելիքները՝ Սոֆին պատասխանեց, որ «Моя игрушка կոչվող տեսահոլովակը մի աշխատանք է, որը կարող է ինչ-որ մարդկանց դուր գալ, իսկ ոմանց՝ ոչ, բայց ըստ նրա՝ փաստ է, որ այն տարբերվող է իր տեսակով:

«Կարծիքները կարող են տարբեր լինել: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այս ստեղծագործությունն արդեն հասարակության ականջին ծանոթ լիրիկական կամ ռիթմիկ երգերից չէր, որը որ սպասելի էր կամ որը որ իմ շատ գործընկերները, ընկերներն անում են: Ասել այն ստացված է, թե՝ ոչ, չեմ կարող հստակ պատասխանել, բայց համենայն դեպս ինձ համար հետաքրիքր է հետևել այն աշխուժությանը, որն այս երգն արթնացրեց արդեն երեկ,- պատասխանեց Սոֆի Մխեյանը:

Asekose.am-ի թղթակիցը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքի՝ մինչ հանրությանը ներկայացնելը թրեյլեր չունենալը: Ըստ Սոֆի Մխեյանի խոսքերի՝ այդ ամենը դիտավորյալ է արվել՝ երգի և տեսահոլովակի նկատմամբ հետաքրքությունն էլ ավելի մեծացնելու համար:

Անդրադառնալով նաև իր նոր տեսահոլովակում երգչուհու ձայնին, որն էապես տարբերվում է մյուս երգերում հնչող իր ձայնից, Սոֆին պարզաբանեց՝ ասելով.

«Իրականում ոչ մի հատուկ էֆֆեկտներ դրված չեն ձայնիս վրա: Ավելին, պետք է նշեմ, որ ձայնագրման օրը նույնիսկ փոքր ինչ վատառողջ էի: Պարզապես այն ոչ այդքան աղջկան հարմար տոնայնությունով է: Միգուցե շատերը մտածեն, որ հատուկ ինչ-որ  բան է արված, բայց ես ձայնս չեմ փոխել, ուղղակի մի փոքր այլ ձևով եմ այն ներկայացրել: Փաստորեն, այսպիսին էլ կարող եմ լինել,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Սոֆի Մխեյանը:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին