ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ձյան վերաբերյալ հումորային գրառում է կատարել.
«Այս ձյունը հատուկ տիկին վարչապետի համար է»։
Գագիկ Սուրենյանի գրառումը, թերևս, վերաբերում է Անի Զախարյանին, ով օրերս հայտարարել էր, թե նախապատրաստվում է հեղափոխության և նշել էր՝ իրեն արդեն դիմում են «տիկին վարչապետ»֊ով։
Հավելենք, որ ավելի վաղը Սուրենյանը տարածել էր Զախարյանի այդ հայտարարությունը և գրառում արել դրա վերաբերյալ.
«Կլիմայի գլոբալ տաքացման առաջին պտուղները Հայաստանում»։
Կարդացեք նաև՝
Դուք ո՞վ եք, որ անդրադառնաք ինձ, ո՞վ է Ձեզ այդ բարոյական իրավունքը տվել. Անի Զախարյանը զայրացած է
Կարդացեք նաև՝ Դուք ինձ հիմա նենց հարցեր եք տալիս, որ եթե ես դա ասեմ…. Գագիկ Սուրենյան