Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ այն վերնագրելով. «Դասախոսություն առողջ մնալու մասին 10-րդ դասարանցիների համար»։
Նախարարն ասել է, որ ուղիղ եթեր է իրականացնում,քանի որ այն ինչ ասելու է տասներորդցիների հետ հանդիպման ժամանակ կարևոր է բոլոր նրանց տարեկիցների համար:
«Արեգնազան» դպրոցի աշակերտների հետ հանդիպումը տեղի է ունեցել Հրազդանի Վարդենի հյուրատանը: