▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս. թուրք երգչուհին` հայ մոդելի մասին

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:

Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին:

Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը  Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:

Հիշեցնենք, որ  Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Gucci» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: «Gucci»-ն  Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից:

Նյութի աղբյուրը՝ Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին