▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան անհեռատես են, որ պատերազմի հոտը գալիս է, իրենք ամբողջ եռանդով 4+4+4 են քննարկում

«Մենք արդեն պետք է միայն արձագանքային ռեժիմով գործենք, քանի որ նախապատրաստվելու ժամանակը բաց ենք թողել և դա՝  ի շնոհիվ մեր անորակ էլիտայի: Մենակ լեզուներին  են զոռ տալիս: Երկիրը մահացու վտանգների առջև է կանգնած: Չեմ մոռանա՝ մարտի 30-ին ասացին, որ ցանկանում են քննարկել ընտրական օրենսգիրքը: Երկու օր անց սկսվեց պատերազմը: Այնքան անհեռատես են, որ անգամ պատերազմի հոտը գալիս է, իրենք ամբողջ եռանդով 4+4+4 են քննարկում:  Վերցրեք մեր նահատակների ցուցակը: Դուք տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն նրանց որդիները: Զոհվում է առողջ, սովորական հայը, ոչ թե իշխանականի կամ ընդդիմադիրի տղան: Այս սխալների միակ մեղավորը մեր էլիտան է: Եթե ազգը գլուխ չունի, մարմինը միշտ հարված է ստանալու»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Կառավարման փորձագետը ցավ է հայտնում, որ լրատվամիջոցներում և  սոցիալական ցանցերում գերտերություններին սիրաշահում են կամ վատ են խոսում նրանց հասցեին.

«Ամեն մեկն իր էշն է քշում: Գերտերություններին կամ սիրաշահում են, կամ հաչում են նրանց վրա: Բա դա նորմա՞լ է: Մենք հիմա ծանրագույն փուլ ենք անցնում և պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերություն հայության շահը չի պաշտպանի: Իրենք ունեն իրենց շահերը: Ոչ պետք է ծնկի գալ, ոչ՝ հաչել: Լուրջ խաղ է գնում, փաստորեն կյանքի ու մահի պատերազմ: Լավ, այսքան զգուշացումները չլսեցիք, հիմա գոնե մի շարունակեք այդպես: Իմացե՛ք, մենք մահացու վտանգավոր ենք թուրքերի համար: Եվ ԱՄՆ-ում, և՛ ՌԴ-ում և՛ Եվրոպայում մենք ուժեղ հայկական համայնքներ ունենք և օր առաջ նրանք պետք է լծվեն լոբբինգով: Ամբողջ աշխարհին պետք է մեկ բան հասկացնենք.Արցախն ատամներով պահելու ենք: Նրանք այս գաղափարի հետ պետք է հաշտվեն»:

Խոսելով զենքի մասին՝  Հարություն Մեսրոբյանը նշեց.

«Մենք սխալը սխալի հետևից ենք անում: Չի՛ կարելի սոցցանցերում, ԶԼՄ-ում գոռալ-գոչել, թե փող ուղարկեք, որ զենք առնենք: Դուք հասկանո՞ւմ եք՝ տարբեր պետություններ ունեն իրենց օրենսդրությունը, և այնտեղ ապրող հայը, եթե սկսի զենքի համար փող ուղարկել, խնդիրներ է ստեղծելու: Տարրական բան եմ ասում:  Մի՛ գրեք, որ ուղարկողը խնդիրներ չունենա»: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին