▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես են արել, որ աղմուկ չբարձրանա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որեւէ աղմուկ չբարձրանա:

 

 

 

 

 

 

 

 

 

Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից արտաքսելու մասին: Ըստ այդմ, Պզոյին պետք է ուղարկեին Հայաստան:

Նշենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան» կազմակերպության հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին