ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ դեռ Արցախը ճանաչելու ժամանակը չէ, բանակցություններն այդ դեպքում չեն շարունակվի.
«Իհարկե, կարևորը մեր երկրի շահն է, բայց աշխարհի կարծիքն արհամարհելու իրավուք չունենք»:
Այլ կարծիքի է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը.
«Հիմա հենց պահն է ճանաչել Արցախը, քանի որ Ադրբեջանն անցավ Ռուբիկոնը՝ հարձակվելով խաղաղ բնակչության վրա: Մեզ տերմինակոխ են անում Մադրիդյան սկզբունքներով, և սա այն դեպքում, երբ ապրիլի 2-ին Ադրբեջանը թքելով միջազգային իրավունքի վրա, խախտեց դրանք ու սրի մատնեց մեր խաղաղ բնակչությանը: Եվ, սրանց ուխտադրուժ հարձակումից հետո մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետությունը»,-ասաց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ նշելով, որ ճիշտ է՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց այդ նույն զենքը, դեռ մի բան էլ՝ ավել, վաճառում է նաև Հայաստանին.
«Այն զինատեսակը, որ մենք ունենք, թշնամին չունի»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Անի Կարապետյան