▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն սեքսուալ կթվա նրանց, ովքեր երբեք սեքսով չեն զբաղվել. Մադոննա

Գաղտնիք չէ, որ «Մոխրագույնի 50 երանգները» դրաման արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում իր էրոտիկ տեսարանների պատճառով: Երգչուհի Մադոննան Billboard-ին տված իր հարցազրույցում ևս անդրադարձել է տվյալ ֆիլմին՝ ասելով.

«Սա սեքսուալ չէ։ Միգուցե այն սեքսուալ թվա նրանց, ովքեր երբեք սեքսով չեն զբաղվել։ Ես անընդհատ սպասում էի, թե երբ է կարմիր սենյակում տեղի ունենալու այդ խենթությունը»,-ասել է երգչուհին։

Նշենք, որ Մադոննան նաև քննադատել է այն փաստը, թե ինչպես է Լ. Ջեյմսը գրքում նկարագրել օրալ քնքշանքները, քանի որ իրականում ոչ մեկը չի անի այն, ինչ ներկայացված է գրքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին