▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է. Վանեցյան

 

2018-ի ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանում որևէ գործ չի «կարվել»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։

Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով հարցին, որ Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշեց, օրինակ, Դավիթ Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։

«Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։ Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», - ասաց Արթուր Վանեցյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին