▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլընտրանքի բացակայություն

Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթները միշտ էլ լսվում են։ Բացառություն չկազմեց նաև երեկվանը։
Հանուն արդարության պետք է նկատել, սակայն, որ երեկ նոր ոչինչ գրեթե չլսեցինք։
Ասենք, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համագործակցության կարևորումը զարգացումն է քաղաքագիտական հայտնի վերլուծության։ Միակ նորությունն այն է, որ չորս ուժերը գուցե միասնական հանրահավաք անցկացնեն։
Սակայն ավելի ուշագրավ էր առաջին նախագահի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Մաքսային միությանը։
Լևոն Տեր–Պետրոսյանն, ըստ էության, կասկածի տակ չդրեց Հայաստանի եվրասիական ուղղությունը, պարզապես հասկացրեց, որ իրենք ավելի «արժանապատիվ» ինտեգրվող են։
Քանի դեռ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում այլընտրանքը բացակայում է, նոր որակի իշխանության ձևավորման հեռանկարը մնում է մշուշոտ։ Ակնհայտ է, որ եվրասիական հեռանկարը թույլ չի տալու, որպեսզի ունենանք նոր որակի պետություն՝ անկախ իշխանությունից։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին