Շուշան Պետրոսյանի կողմից համացանցում «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը էթիկական խախտում չի ճանաչվել: Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին վիրավորանք հասցնելու դեպքը՝ նույնպես:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ մարդը պետք է միշտ սահմանները չանցնի. «Մարդիկ, քանի որ լինում են և՛ նորմալ, և՛ աննորմալ, և՛ կիսանորմալ, դրա համար գոյություն ունեն օրենքներ, նորմեր, որոնք պետք է ստիպեն, որ նա մնա սահմանների մեջ, որովհետև մարդուն բնորոշ է մտածել, թե ամեն ինչի իրավունք ունի»,-նշեց իրավապաշտպանը:
Հարցին, թե եթե այլ երկրում լիներ նման դեպք, ապա ինչպե՞ս կվարվեին պատգամավորի հետ, իրավապաշտպանը պատասխանեց. «Այլ երկրների ԱԺ-ում նման պատգամավորներ չէին լինի: Կփոխվի իրավիճակը, հասարակությունը, և շատ պատգամավորներ կհայտնվեն բանտում, մյուսները, եթե խորհրդարանն իրենց տեղն է, կմնան, մի մասն էլ արտադրամասում կաշխատի: Իսկ, եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ ԱԺ-ն շատ ավելի վատն է լինելու ու կերազենք, որ Մհեր Սեդրակյանը հայտնվի մեր տեսադաշտում:
Անի Կարապետյան