BBC-ն, անդրադառնալով հայերի ակտիվությանը Wikipedia-ում, գրում է, որ այժմ յուրաքանչյուր հայի «հայրենանվեր պարտքն» է մեկական հոդված գրել էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթի համար:
Բրիտանական հեռուստառադիոկորպորացիան` հղում անելով «Արմենիա» հեռուստաընկերությանը, նշում է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» ազգային արշավի նպատակն է էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթում բարելավել ինչպես հոդվածների քանակը, այնպես էլ որակը:
«Քանակի առումով` այժմ 125.000 հոդված, հայերն առաջ են անցել հարևաններից: Վրացիները Wikipedia-ում ունեն մոտ 84.000, իսկ ադրբեջանցիները՝ 102.000 էջ: Գործին լծված է ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև մոտ 8 միլիոն կազմող հայկական սփյուռքը: Հոդվածների առումով ակտիվություն են ցուցաբերում ոչ միայն մասնագետները, այլև հայտնի դերասաններ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ»,-գրում է BBC-ն: