▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը կրկնել է ֆիլմերում դիտած տեսարաննե՞րը

PastInfo-ն գրում է. Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը հետաքրքրասեր երեխա է եղել, հաճախ ֆիլմերում արյունոտ տեսարաններ դիտելիս հորից հետաքրքրվել է, թե իրականում արյու՞ն է կամ մահանու՞մ են, թե՝ ոչ:  

Այդ մասին ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը` հավելելով, որ ի պատասխան դստեր հարցերին` հայրն ասել է, որ ֆիլմերում մարդիկ չեն մահանում և որ արյան փոխարեն տոմատի մածուկ է:

Դեռահասի կողմից նույնաբովանդակ հարցեր հնչել են նաև ինքնասպանության թեմաներով:  Այս մասին ասաց գյուղապետը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք ենթադրում են, որ հետաքրքրությունից ելնելով էլ աղջիկը փորձել է պարանը գցել է վիզը և կախվել, ինչն էլ ողբերգությամբ է ավարտվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աղջկան տուկի թելով կախված վիճակում առաջինը գտել է եղբայրը: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին